Մարկ-Անդրե տեր Շտեգենը ակումբային ռեկորդ է գրանցել

Լա Լիգայի 6-րդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպումը, որում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց մրցակցին, կատալոնական ակումբի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար 335-րդն էր ակումբի կազմում։

Գերմանացի դարպասապահն այս ցուցանիշով շրջանցեց Խավիեր Մասկերանոյին և արտասահմանցի ֆուտբոլիստների միջև անցկացրած հանդիպումների քանակով բարձրացավ ակումբային պատմության երրորդ տեղ։

Գերմանացուն գերազանցում են միայն՝ բրազիլացի Դանի Ալվեսը (408 հանդիպում) և արգենտինացի Լիոնել Մեսսին (778):