Անգլիայի Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի խաղում «Վեսթ Հեմը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով զիջեց «Էվերթոնին»:
«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կարծում է, որ իր թիմը պետք է բարձրացնի գոլային պահերի իրացման տոկոսը։
«Հանդիպեցին երկու թիմեր, որոնք տեղակայված էին իրար կողքի, և սա հնարավորություն էր միավոր վաստակելու։ Մենք ունեինք դա անելու հնարավորություններ, բայց Պրեմիեր Լիգայում, ավաղ, եթե չես օգտագործում քո պահերը, ապա դա հանգեցնում է կորուստների։ Առաջին խաղակեսում մենք անընդհատ կորցնում էինք գնդակը։ Այս մակարդակում դա չի կարելի անել»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։