Պոլ Պոգբայի եղբայրը կմնա կալանքի տակ

Անցյալ շաբաթ Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիան, կալանավորվել էր մինչև դատավարությունը, հայտնում է RMC Sport-ը:

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ավագ եղբորը մեղադրանք է առաջադրվել կազմակերպված շորթման հոդվածով: Բոլոր կասկածյալները կալանավորվել է մինչև դատավարությունը և ազատ չեն արձակվի չնայած ներկայացրած միջնորդությանը:

Ավելի վաղ «Յուվենտուսի» կիսապաշտպանը հայտնել էր, որ ինքը շորթման  զոհ է դարձել։ Հաղորդվում էր, որ Պոգբայի եղբայրը, ով այս հանցավոր խմբի մաս է, շանտաժի է ենթարկում նրան մոտ 13 միլիոն եվրո ստանալու նպատակով։ Նախաքննությունը շարունակվում է