Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրաժարվել է 2022թ. աշխարհի առաջնության մասնակիցների ցանկից հեռացնել Էկվադորի հավաքականին, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը:
ՖԻՖԱ-ի բողոքարկման հանձնաժողովը մերժել է Չիլիի և Պարագվայի հավաքականների բողոքը, որոնք պահանջում էին հեռացնել էկվադորցիներին:
Նման խնդիր առաջացրել էր Էկվադորի հավաքականի պաշտպան Բայրոն Կաստիլյոն, որը լինելով կոլումբիացի, օգտագործել էր կեղծ փաստաթղթեր ու խաղացել հարևան երկրի հավաքականում: