Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը խոստովանել է, որ զգում է իր նախկին խաղընկեր, լեհ ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկու կարիքը:
«Ընթացիկ մրցաշրջանի որոշ խաղերում մտածում էի, որ կար ժամանակ, երբ հեռավոր դարպասաձողի մոտ սպասում էր մեկը, որի հետ կարող էի խաղարկել գնդակը կամ նրա հայացքից հասկանալ՝ ուր պետք է փոխանցում գնդակը»,- Մյուլերի խոսքը մեջբերում է Sky Sport Germany-ը: