Այսօր ԱՊԼ-ի 8-րդ տուրի խաղում «Վուլվերհեմփթոնը» պարտվեց «Մանչեսթեր Սիթիին»։
Այդ խաղում գործող չեմպիոնը ջախջախեց մրցակցին, իսկ «Սիթիի» երկրորդ գոլը խփեց հարձակվող Էրլինգ Հոլանդը։
Ըստ Squawka-ի, այսպիսով նորվեգացին դարձավ Պրեմիեր Լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստը, ով գոլ խփեց առաջնությունում իր առաջին չորս արտագնա խաղում: