Լեոն Գորեցկա. ««Աուգսբուրգը» պարզունակ ֆուտբոլ է խաղում, բայց այն խաղում է կատարելությամբ»

«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 7-րդ տուրի խաղում «Աուգսբուրգից» կրած պարտությունը (0:1).

«Մի քանի իրավիճակներ կային, երբ պետք է գոլ խփեինք: Մենք այնքան էլ լավ չէինք ավարտում գրոհները:

«Աուգսբուրգը» պարզունակ ֆուտբոլ է խաղում, բայց այն խաղում է կատարելությամբ:

«Բավարիան» պետք է նորից սկսի հաղթանակներ տանել. Սա մեր խնդիրն էր այսօր, բայց մեզ չհաջողվեց»,- ասել է Գորեցկան: