Հասան Սալիհամիջիչ. «Այսպիսի խաղով հնարավոր չէ հաղթել Բունդեսլիգայում»

Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Աուգսբուրգից» կրած պարտությունը (0-1):

«Այսպիսի խաղով հնարավոր չէ հաղթել Բունդեսլիգայում: Տրամադրություն ընդհանրապես չուեեմ: Պարտավոր ենք հաղթել մյուս խաղում»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է լրագրող Գեորգ Հոլցները:

7-րդ տուրից հետո «Բավարիան» 12 միավորով 4-րդ տեղում է:

Մյունխենյան գրանդը չի հաղթել Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանի վերջին 4 խաղերում: