Ռիշարլիսոն. «Հիացած եմ «Թոթենհեմի» նոր մարտահրավերով»

«Թոթենհեմի» հարձակվող Ռիշարլիսոնը պատմել է «Էվերթոնից» լոնդոնյան ակումբ իր տեղափոխության մանրամասները։

«Ես երջանիկ էի «Էվերթոնում» և երախտապարտ եմ այն ամենի համար, ինչ սովորեցի այնտեղ: Այն հարուստ պատմություն ունեցող մեծ ակումբ է։ Սակայն նրանք ներկայումս հնարավոր է՝ հիասթափված են ամբիցիաների պակասից:

Ես չորս տարի անցկացրեցի այնտեղ և հասկացա, որ մեծ հաջողության համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Ես զգացի, որ ժամանակն է առաջ շարժվելու, և ակումբը նույնպես պետք է որոշ գումար վաստակի: Դա լավ գործարք էր բոլոր ներգրավվածների համար: Ես հիացած եմ «Թոթենհեմի» նոր մարտահրավերով»,- ասել է բրազիլացին: