Դանի Ալվեսը պատրաստ է խաղալ մինչև 50 տարեկան, որպեսզի Մեսսին չգերազանցի իր ռեկորդը

«Պումասի» պաշտպան Դանի Ալվեսը չի պատրաստվում ավարտել ֆուտբոլային կարիերան։

«Ես չեմ սիրում մտածել ապագայի մասին, քանի որ դա անհնար է կանխատեսել: Թող կյանքը իր հունով գնա:

Եթե ​​Մեսսին ինձ շրջանցի տիտղոսների քանակով, ապա ես կխաղամ մինչև 50 տարեկան»,- ESPN-ին ասել է 39-ամյա բրազիլացին:

Նշենք, որ Ալվեսն իր հաշվին ունի 46 տիտղոս, իսկ Մեսսին՝ 41։