Չավի. «Յուրաքանչյուր ոք նշում է գոլերը այնպես, ինչպես ցանկանում է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անրադարձել  է բրազիլացի հարձակվող Վինիսիուս կարող է գոլեր տոնել այնպես, ինչպես ցանկանում է։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» կմրցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։ «Ռոխիբլանկոսների» ավագ Կոկեն ավելի վաղ ասել է, որ բրազիլացին խնդիրներ կունենա, եթե գոլը տոներ պարով:

«Յուրաքանչյուր ոք նշում է գոլերը այնպես, ինչպես ցանկանում է: Թող ամեն մեկն անի այն, ինչ ուզում է, քանի դեռ դա անհարգալից վերաբերմունքի դրսեւորում չէ։

Ես գոլեր եմ տոնել թիմակիցներիս հետ, քանի որ ֆուտբոլը թիմային խաղ է»,- ասել է Չավին։