Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը հայտարարել է, որ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի մասնակցի Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությանը, եթե վատ մարզավիճակում լինի։
«Նա չի հայտավորվի, եթե չհամապատասխանի սահմանված չափանիշներին։ Եթե Պոգբան խաղային պրակտիկա չունի և լավագույն մարզավիճակում չէ, ապա անիմաստ է նրան հայտավորելը»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Goal-ը։