Խոսեպ Գվարդիոլան համեմատել է Էրլինգ Հոլանդին և Յոհան Կրոյֆին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ նորվեգացի ֆուտբոլիստ Էրլինգ Հոլանդի հաղթական գոլը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Սիթի»-«Բորուսիա Դորտմունդ» (2:1) խաղում իրեն հիշեցրել է Յոհան Կրոյֆի գոլերից մեկը։

«Ինչպիսի գոլ էր. Հիշում եմ, շատ վաղուց Յոհան Կրոյֆը նման գոլ խփեց Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասը։ Հաճելի է, որ Էրլինգը նմանակում է Կրոյֆին»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Mirror-ը։