«Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն քննադատել է թուրինյան ակումբի խաղը Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Մասիմիլիանո Ալեգրիի թիմը սեփական հարկի տակ 1։2 հաշվով պարտվել էր պորտուգալական ակումբին։
«Յուվենտուսի» ֆուտբոլիստները շփոթված տեսք ունեն, հատկապես՝ առանց գնդակի: Ֆուտբոլիստները կարծես հոգնել են: Սա հատկապես վերաբերում է Դանիլոյին և Մակքենիին: Մենք միայն մրցաշրջանի սկզբում ենք, մյուս թիմերին այդքան հոգնած չեք տեսնի»,- Մարկիզիոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։