«Յուվենտուսը» հստակ դիրքորոշում ունի Մասիմիլիանո Ալեգրիի վերաբերյալ

«Յուվենտուսն» այս պահին չի պատրաստվում հեռացնել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին։ Հիշեցնենք, որ նախօրեին թուրինցիները Չեմպիոնների Լիգայում պարտվել են «Բենֆիկային» (1:2):

Այս հանդիպումից հետո Ալեգրին սովորականից ուշ լքեց մարզադաշտը, սակայն պաշտոնանկության մասին այս պահին խոսք չկա։ Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունն անհանգստացած է թիմի ընթացիկ արդյունքներով:

Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսը» մեկնարկել է երկու պարտությամբ, Ա Սերիայում թիմը երկու հաղթանակ է տարել անցկացրած վեց խաղում։