«Չելսին» Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում չկարողանալով հաղթել «Զալցբուրգին»՝ (1:1):
Հիշեցնենք, որ 1-ին տուրում լոնդոնցիները պարտվել էին Զագրեբի «Դինամոյին» (0:1): Այսպիսով, 1999/00 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ «Չելսին» չկարողացավ հաղթել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի մեկնարկային երկու խաղերում, թվիթերում գրել է OptaJoe-ն։
23 տարի առաջ «ազնվականները» ՉԼ-ի խմբային փուլի մեկնարկային հանդիպմանը ոչ-ոքի խաղացին «Միլանի» հետ (0:0), ապա պարտվեցին «Հերտային» (1:2):