Ռահիմ Ստերլինգը դարձավ ՉԼ-ում 2-րդ ամենաշատ գոլ խփած անգլիացի ֆուտբոլիստը

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 14-ին, կայացավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Չելսի» – «Զալցբուրգ» հանդիպումը։ Այն ավարտվեց ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։

Լոնդոնցիների կազմում գոլի հեղինակ է դարձել Ռահիմ Ստերլինգը։ «Չելսիի» հարձակվողն այժմ Չեմպիոնների Լիգայում իր հաշվին 25 գոլ ունի:

Այսպիսով, Ստերլինգն անգլիացիների շրջանում Չեմպիոնների Լիգայում գոլերի թվով 2-րդ հորիզոնական է դուրս եկել՝ շրջանցելով Փոլ Սքոուլզին։ Ավելի շատ գոլ խփել է միայն «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին՝ 30։