«Մանչեսթեր Սիթին» նոր պայմանագիր կկնքի իր կիսապաշտպանի հետ

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը մոտ է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն, հայտնում է Star-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա անգլիացու հետ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի 6 տարով։ Այդ պայմանագրով Ֆոդենը շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգ:

Նախորդ մրցաշրջանում Ֆոդենը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Այս մրցաշրջանում անգլիացին 8 խաղի է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: