Պեպ Գվարդիոլան ասել է, թե որն է «Ման. Սիթիի» նպատակը Չեմպիոնների Լիգայում

Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» նպատակների մասին:

«Մեր նպատակը 1/8 եզրափակիչ դուրս գալն է: Եթե ​​մենք կարողանանք նորից մտնել փլեյ-օֆֆ, ես շատ կհպարտանամ ֆուտբոլիստներով և ակումբով»,- ասել է կատալան մարզիչը:

Հիշեցնենք, որ 2021 թվականին «Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, բայց այնտեղ պարտվեց «Չելսիին»։