«Միլանը» երկարացրեց իր անպարտելիության շարքը

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Միլանը» հաղթեց Զագրեբի «Դինամոյին» (3:1):

«Ռոսոներիներն» իրենց անպարտելիության շարքը երկարացրել են՝ հասցնելով 13 հանդիպման։

Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը 13 հանդիպում անընդմեջ անպարտելի է բոլոր մրցաշարերում՝ 10 հաղթանակ, 3 ոչ-ոքի։

«Միլանը» վերջին անգամ պարտվել է նախորդ մրցաշրջանում՝ Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Ինտերի» դեմ խաղում (0:3):