Պորտուգալացի նախկին ֆուտբոլիստ Նունու Գոմեշը խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի տաղանդի մասին։
«Վլահովիչն ամեն ինչ ունի Եվրոպայի լավագույն հարձակվողներից մեկը դառնալու համար: Նա արդեն ամենախոստումնալից հարձակվողներից է։ Ես պարզապես կարող եմ նրան ասել, որ շարունակի քրտնաջան աշխատել ինչպես մարզումների, այնպես էլ խաղերում, որպեսզի էլ ավելի ուժեղ դառնա»,- Գոմեսի խոսքերն է մեջբերում Gazzetta dello Sport-ը:
Այս մրցաշրջանում 22-ամյա Վլահովիչը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։