Գրեմ Փոթեր. «Կփորձեմ կառուցել այնպիսի թիմ, որը իրոք բալանսավորված կլինի»

Լոնդոնի «Չելսիի» նորանշանակ գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը «Զալցբուրգի» դեմ Չեմպիոնների Lիգայի երկրորդ տուրի խաղից առաջ խոսել է թիմի ծրագրերի մասին:

«Խոստանում եմ, որ հնարավոր ամեն բան կանեմ «Չելսիի» համար: Կփորձեմ կառուցել այնպիսի թիմ, որը իրոք բալանսավորված կլինի:

Ցանկանում ենք ունենալ սեփական դեմքն ու խաղային ձեռագիրը»,- մարզչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: