Յապ Ստամը կիսվել է Լիսանդրո Մարտինեսի վերաբերյալ իր կարծիքով

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Յապ Ստամը կարծիք է հայտնել թիմի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի մասին։

«Նա լավ ֆուտբոլիստ է: Ես գիտեի, որ երբ նա գա, Մեծ Բրիտանիայում մարդիկ կխոսեն նրա հասակի մասին:

Դա կարող է խնդիր լինել կենտրոնական պաշտպանի համար, բայց նա տաղանդավոր ֆուտբոլիստ է:

Պաշտպանությունում նա շատ ագրեսիվ է, և լավ է պաշտպանվում»,- Ստամի խոսքերն է մեջբերում Goal-ը.