Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը երկրպագուների վարկածով ճանաչվել է թիմի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քվեարկության արդյունքում Սպերցյանը առաջ է անցել ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովից ու նիգերիացի հարձակվող Օլակունլե Օլուսենգունից։
Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, խփել 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։