Հայտնի է, թե երբ Լեո Մեսսին որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին փարիզյան ակումբում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի ընթացիկ Մունդիալի ավարտից հետո։

Ինչպես հայտնում է ֆրանսիական մամուլը, 35-ամյա ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է Աշխարհի Առաջնությունում լավ ելույթ ունենալու վրա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ  Մեսսին կարող է տեղափոխվել ՄԼՍ։ Բանակցությունները կարող են սկսվել Մունդիալի ավարտից հետո։