Ֆուտբոլային գործակալ Տիմուր Գուրցկայան հայտարարել է, որ ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակողական կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Ֆրանսիական և Գերմանական մի շարք ակումբներ:
«Սպերցյանի նկատմամբ հիմա էլ կա հետաքրքրություն։ Ամբողջ հարցը «Կրասնոդարի» սեփականատիրոջ մեջ է: Նա չի ցանկանում վաճառել Սպերցյանին:
Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են Գերմանական և Ֆրանսիական ակումբներ: Սպերցյանը կհեռանա, եթե անձամբ ցանկանա»,- գործակալը հայտնել է «Чемпионат»-ի հետ զրույցում:
22-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման, դարձել 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: