«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կիսվել է «Բավարիայի» հետ Չեմպիոնների Lիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։
«Ես ինձ ավելի հարմարավետ եմ զգում կենտրոնական պաշտպանի դիրքում, բայց եթե մարզիչն ինձ խնդրի խաղալ վինգերի դիրքում, ես կանեմ առավելագույնը: Լևանդովսկի՞ն։ Մենք բոլորս ծանոթ ենք նրա որակներին: Հիանալի է, որ մենք մեր կազմում ունենք նման ֆուտբոլիստի»,- նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արաուխոն։
Հավելենք, որ «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին: