Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2021/22 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը։
Սեպտեմբերի 12-ին «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպման ժամանակ ակումբի բաժնետերերին տեղեկացրել է վերջին ֆինանսական իրավիճակի մասին: «Ռեալի» մաքուր շահույթը կազմել է 13 միլիոն եվրո։
Պերեսն ասել է, որ ակումբը լավ ֆինանսական վիճակում է, իսկ սեփական կապիտալն աճում է երրորդ մրցաշրջանն անընդմեջ՝ COVID-19-ի պատճառով կրած վնասներից հետո: