Միլան Շկրինյարը պահանջ է առաջադրել «Ինտերի» ղեկավարությանը

«Ինտերը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը պաշտպան Միլան Շկրինյարի հետ, հայտնում է Sport Mediaset-ը:

Նոր համաձայնագրով 27-ամյա սլովակը ցանկանում  է տարեկան 8 մլն եվրո ստանալ։

Եթե դա տեղի ունենա ,նա կարող է դառնալ «Ինտերի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Այժմ բանակցային գործնթացը դեռ ընթացքի մեջ է:

Շկրինյարի գործող պայմանագիրն «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։