Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջիբրիլ Սիսեն պատմել է, թե ինչ է մտածում Մադրիդի «Ատլետիկոյում» Անտուան Գրիզմանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Անտուանն անում է առավելագույնը: Սակայն իրավիճակը հիասթափեցնող է, քանի որ նա լավ մարզավիճակում է: Նա ծանր դրության մեջ է ընկել.»,- Սիսեի խոսքը փոխանցում է L`Equipe-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսան» մտադիր է դատի տալ «Ատլետիկոյին»։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ մադրիդցիները նպատակաուղղված սահմանափակում են 31-ամյա ֆրանսիացու ժամանակը խաղադաշտում՝ բոնուսներ չվճարելու համար։