Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերությունները թիմակիցների հետ լարվել են

«Մանչեսթեր Յունայթեդի» առաջատարները կարծում են, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձմռանը պետք է հեռանա թիմից, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ֆուտբոլիստները դժգոհ են, որ պորտուգալացին բաց է թողել նախամրցաշրջանային հատվածը։ Այդ պատճառով նա դեռ չի կարողանում տեղավորվել այն խաղային համակարգում, որը կառուցել է թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։

Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա Կրիշը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 6 հանդիպում և աչքի չի ընկել օգտակար գործողություններով: