ԱՊԼ -ի և Եվրոպա Լիգայի խմբային փուլի խաղերը կարող են հետաձգվել

Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – «ՊՍՎ Էյնդհովեն» հանդիպումը և Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղերը կարող են հետաձգվել Եղիզաբեթ 2-րդի հուղարկավորության պատճառով, հայտնում է The Telegraph-ը։

Աղբյուրի համաձայն՝ Եվրոպա Լիգայի հանդիպման հնարավոր հետաձգման պատճառը ոստիկանության զորքերի քանակի սակավությունն է՝ կապված թագուհու մահվան սգո միջոցառումների հետ։

Միաժամանակ, Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարծում է, որ եվրոպական մրցաշարերի բոլոր հանդիպումները, բացառությամբ «Արսենալի» խաղի, կանցկացվեն ժամանակացույցի համաձայն։

Ավելի վաղ թագուհու մահվան պատճառով հետաձգվել էին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Ռեյնջերս» – «Նապոլի» հանդիպումը, ինչպես նաև Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի բոլոր խաղերը։