«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները կիսվել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից ունեցած սպասելիքներով։ Նա հայտարարել է, որ մեծ հարգանք է տածում կատալոնական ակումբի նկատմամբ։
«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Բարսելոնային», – Հայների խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։ -Անձամբ ես կարծում եմ, որ արժե օրինակ վերցնել իսպանական ֆուտբոլից։ Հաղթում է ազգային թիմը, հաղթում է Մադրիդի «Ռեալը», հաղթում է «Բարսելոնան».
«Իհարկե, ես ակնկալում եմ, որ «Բավարիան» կհաղթի. Բայց ես մեծ առավելություն չեմ ակնկալում «Բարսելոնայի» նկատմամբ»,- ասել է նախագահը։