Պաշտպան Պրեսնել Կիմպեմբեն վնասվածք է ստացել ինչի պատճառով չի կարողանա օգնել ՊՍԺ-ին առաջիկա հանդիպումներում, հայտնում է Lequipe-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը ձախ ազդրի հետին մկանի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Պրեսնելը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության «Բրեստի» դեմ խաղում (1:0): Ֆուտբոլիստը փոխարինվել է հանդիպման վերջնամասում։
Լիգա 1-ի այս մրցաշրջանում պաշտպանը վեց հանդիպում է անցկացրել և երեք դեղին քարտ ստացել։