Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում «Բետիսը» նվազագույն հաշվով հաղթեց «Վիլյառեալին»՝ 1:0։
Թիմը շարունակում է տնային հանդիպումներում գոլ չընդունել։ «Բետիսը» սեփական հարկի տակ չորս անընդմեջ հաղթանակ է տոնել՝ սեփական դարպասը անառիկ պահելով:
Թիմը նման արդյունք ցույց չի տվել 1995 թվականից ի վեր, երբ ակումբը գլխավորում էր Լորենցո Սերա Ֆերերը։