«Էվերթոնի» բժշկական շտաբը կարծում է, որ պարզել է դարպասապահ Ջորդան Պիկֆորդի նոր վնասվածքի պատճառը, հայտնում է The Sun-ը:
Փորձագետները եկել են այն եզրակացության, որ Պիկֆորդը չափազանց մեծ ջանքեր է գործադրում հարվածելիս: Դրա պատճառով նրա մկաններում աճում է լարվածությունը և վնասում դարպասապահի մկանային հյուսվածքները
Ավելի վաղ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել էր 28-ամյա դարպասապահի հետ պայմանագիրը երկարաձգելու ցանկության մասին։
Պիկֆորդը «Էվերթոնում» հանդես է գալիս 2017 թվականի ամառվանից։ Ակումբի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։