Լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանչեսկո Տոտտին ասել է, թե 17 տարի ամուսնացած լինելուց հետո ինչու է բաժանվել նախկին կնոջից։
Լրատվամիջոցները գրել են, որ ամուսնալուծությունը տեղի է ունեցել մարզիկի դավաճանության պատճառով, սակայն նա ասել է, որ դա այդպես չէ։
«Ես տարբեր բաներ եմ կարդացել, նաև, որ դա իմ պատճառով է եղել: Բայց դա այդպես չէ, ես չեմ լռելու։
Մեկ տարի առաջ սկսեցին ինձ ասել, որ կինս դավաճանում է ինձ։Ես ստուգեցի և պարզեցի, որ դա իրոք այդպես է:
Ես ոչ մեկին չեմ ասել այդ մասին։ Նա խաբեց ինձ, ես ձևացրի, թե հավատում եմ, բայց իրականում ես շատ եմ տանջվել»,- ասել է Չեսկոն: