Թոմաս Տուխել. «Ինձ համար մեծ պատիվ է լինել «Չելսիի» պատմության մի մասնիկը»

Թոմաս Տուխելը խոսել է «Չելսիից» հեռանալու մասին: Լոնդոնյան ակումբը գերմանացի մարզչի հետ գործակցությունը դադարեցնելու մասին հայտարարել էր սեպտեմբերի 7-ին։

«Սա ամենադժվար հայտարարություններից մեկն է, որը ես երբևէ ստիպված եմ եղել գրել, և ես հույս ունեի, որ դեռ երկար տարիներ ստիպված չեմ լինի դա անել: Ես տխուր եմ, որ «Չելսիում» իմ ժամանակն ավարտվել է:

Սա մի ակումբ է, որտեղ ես ինձ զգում էի ինչպես տանը՝ և՛ պրոֆեսիոնալ, և՛ անձնական տեսանկյունից: Մեծ շնորհակալություն եմ հայտնում ամբողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին, որ ինձ ստիպեցին զգալ ընդունված հենց սկզբից:

Հպարտությունն ու ուրախությունը, որ ես զգացի՝ օգնելով թիմին հաղթել Չեմպիոնների Լիգայում և աշխարհի ակումբային առաջնությունում, հավերժ կմնան ինձ հետ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ակումբի պատմության մի մասնիկը»,- գրել է Տուխելը: