Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոններ Սամի Խեդիրան և Ֆիլիպ Լամն աշխատանքի են անցել «Շտուտգարտում»։ Նրանք հանդես կգան որպես ակումբի ղեկավարության խորհրդատուներ, հայտնում է «Շտուտգարտի» պաշտոնական կայքը։
«Նրանք իրենց փորձն ու գիտելիքները կփոխանցեն ակումբի գործադիր տնօրեն Ալեքսանդր Վերլեին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, «Շտուտգարտը» կարողացավ ոչ-ոքի խաղալ «Բավարիայի» հետ՝ 2:2: