Գրեմ Փոթեր. «Զգում էի, որ պետք է օգտվեմ նոր հնարավորությունից»

«Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը հրաժեշտ է տվել ակումբին։ Հիշեցնենք, որ 47-ամյա մասնագետն օրերս պաշտոնապես գլխավորեց «Չելսին»:

«Ես հրաժեշտ եմ տալիս մեծ ակումբին, որը միշտ մեծ նշանակություն կունենա ինձ և իմ ընտանիքի համար: Հուսով եմ՝ կհասկանաք, որ իմ կարիերայի այս փուլում ես զգացի, որ պետք է օգտվեմ նոր հնարավորությունից:

Շնորհակալություն «Բրայթոնում» բոլորին: Ինձ համար հաճելի և մեծ պատիվ էր ծառայել ակումբին վերջին երեք տարիների ընթացքում»,- ասվում է «Բրայթոնի» պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ։