Հասան Սալիհամիջիչ. «Բավարիան այդքան էլ լավ չի մեկնարկել»

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է ակումբի համար Բունդեսլիգայի վերջին 12 տարվա վատագույն մեկնարկը:

6 տուրից հետո մյունխենցիները վաստակել են 12 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։

«Մենք այդքան էլ լավ չմեկնարկեցինք: Մենք կորցրեցինք 4 միավոր։ «Ունիոնի» հետ հնարավոր եղավ ոչ-ոքի խաղալ՝ հաշվի առնելով նրանց մարզադաշտում տիրող մթնոլորտը։ Սակայն անհրաժեշտ էր հաղթել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և «Շտուտգարտի» դեմ խաղերում»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sport1-ը։