Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն 1:0 հաշվով հաղթել է «Բրեստին»։
Հանդիպման միակ գոլը Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո խփել է Նեյմարը։
Մեսսին 2022 թվականի օրացուցային տարում 17 գոլային փոխանցում է կատարել։ Սա արգենտինացու կարիերայի լավագույն ցուցանիշն է։
Մինչ այդ նա հասել էր 16 գոլային փոխանցման նշագծին 2011, 2018 և 2020 թվականներին։