Սերխիո Բուսկետսը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը բանակցություններ է վարում ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ՝ թիմում իր ապագայի վերաբերյալ, հայտնում է El Nacional-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 34-ամյա ֆուտբոլիստը հայտնել է, որ չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել «Բարսայի» հետ և ցանկանում է կարիերան շարունակել MLS-ի ակումբներից մեկում։

Բուսկետսը կատալոնացիների կազմում խաղում է 2008 թվականից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։