«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գոլի հեղինակ է դարձել երեկ «Կադիսի» հետ կայացած խաղում։
Կատալոնացիները հաղթել են 4-0 հաշվով։ Լեհ ռմբարկուն գոլ է խփել հանդիպման 65-րդ րոպեին։
Այս գոլը Լա Լիգայի նորեկի համար վեցերորդն էր՝ հինգ մեկնարկային խաղերում: Սա 21-րդ դարի լավագույն ցուցանիշն է Լա Լիգայում, հայտնում է OptaJose-ի Twitter-ի էջը։
Նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Անդրե Սիլվային, ով 2018 թվականին «Սևիլիայի» կազմում իր առաջին վեց խաղերում վեց գոլի հեղինակ էր դարձել։