«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է իր կարծիքով Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Կադիսի» հետ խաղում (0:4) տեղի ունեցած միջադեպի մասին։ Երկրպագուներից մեկը սրտի կաթված էր ստացել և հոսպիտալացվել։
«Բարեբախտաբար երկրպագուն փրկվեց։ Շատ բարդ իրավիճակ էր. Հուսով ենք, որ երկրպագուն և նրա ընտանիքը լավ են։ Սա բարդ իրավիճակ է։ Մենք համաձայնեցինք վերսկսել խաղը։ Մենք սպասում էինք իրավիճակի հանգուցալուծմանը. Դա մարդասիրության խնդիր էր։ Եթե երկրպագուի հետ ինչ-որ բան պատահեր, հանդիպումը կդադարեցվեր: Հանդերձարանում մենք ցանկանում էինք, որ երկրպագուն փրկվեր»,-ասել է մարզիչը:։