Լա Լիգայի 5-րդ տուրի խաղում Մադրիդի «Ատլետիկոն» հաղթեց «Սելտային» (4:1):
Այս խաղում, Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում անցկացրեց Լա Լիգայում իր 407-րդ խաղը և կրկնեց Լուիս Արագոնեսի ռեկորդը։
Լա Լիգայի 5 տուրից հետո «Ատլետիկոն» վաստակել է 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Սելտան» 7 միավորով 7-րդ տեղում է: