«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մի քանի հանդիպում է ունեցել ակումբի առաջատար ֆուտբոլիստների հետ, հայտնում է BBC-ն։
Փոթերը բացատրել է ֆուտբոլիստներին, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իրեն դրսևորելու հնարավորություն կունենա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թոմաս Տուխելը հեռացվել էր ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Փոթերը 5 տարվա պայմանագիր է կնքել ակումբի հետ։