Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Անտոնին գովել է իր թիմակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ թիմակիցներիս։ Անկախ տարիքից, բոլոր ֆուտբոլիստներն էլ մեծ տաղանդ ունեն։ Խոսքերով չեմ կարող նկարագրել Ռոնալդուին, նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։
Ընդամենը մի քանի օրում ես շատ բան սովորեցի նրանից։ Վստահ եմ, որ մեր հարձակման գիծն ուժեղ է և դա շատ հեռանկարային է մեր ապագայի համար»,- Անտոնիի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։