Բրազիլիայի հավաքականի մարզչական շտաբը Տիտեի գլխավորությամբ հրապարակել է թիմի կազմը սեպտեմբերյան հանդիպումների համար։
«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը, ով այս մրցաշրջանում դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, և «Աստոն Վիլայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ազգային հավաքական հրավերներ չեն ստացել։
Բրազիլացիները երկու ընկերական հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայում՝ սեպտեմբերի 23-ին Գանայի, իսկ սեպտեմբերի 27-ին՝ Թունիսի հետ։
2022 թվականի Աշխարհի Առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։
Բրազիլիայի հավաքականը ԱԱ-2022-ում G խմբում կհանդիպի Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հավաքականների հետ։