Սպասվում է, որ մոտ ժամանակներս կիսապաշտպան Գավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ։ Կողմերը համաձայնության են եկել նոր պայմանագրի պայմանների շուրջ, հայտնում է Marca-ն։
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպանի գործող պայմանագիրը կատալոնացիների հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ կատալոնական ակումբը 18-ամյա իսպանացուն նոր պայմանագիր է առաջարկել հինգ տարով։
Գավիի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և «Լիվերպուլը», գերմանական «Բավարիան», իտալական «Յուվենտուսը» և ֆրանսիական ՊՍԺ-ն։